Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նրանք պղծում են երկրապահի անունը»

«Նրանք պղծում են երկրապահի անունը»
15.02.2014 | 18:11

Ազատամարտիկ, ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը մանրամասն հետևել է Երկրապահ կամավորականների միության համագումարին և արել համապատասխան հետևություններ:

«Զարմանալի ոչինչ չկա: Իրենք իրար գտել են: Հավաքվել են այն տարրերը, որոնք պարբերաբար պղծում են երկրապահի գաղափարը, երկրապահի անունը»,- մեր դիտարկմանը, թե չի՞ զարմանում արդյոք, որ այսօր նույնիսկ Սամվել Ալեքսանյանն է դարձել ԵԿՄ անդամ, արձագանքեց ազատամարտիկը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ կան ազատամարտիկներ, ովքեր նվնվում են, Սուրեն Սարգսյանը նշեց. «Օրինակ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը պատերազմում հաղթած տղա է, պատերազմն իրենով տարած ազատամարտիկ, և Սերժ Սարգսյանը Վոլոդյայի կողքին իրավունք չունի պատերազմ բառն արտաբերելու»:
Նա հիշեցրեց, որ ինքը և շատ այլ ազատամարտիկներ ևս, դեմ են եղել, որպեսզի ազատամարտիկները բարձրաձայնեն սոցիալական խնդիրների մասին, քանի որ ողջ ժողովուրդն ունի սոցիալական խնդիրներ: Սակայն, ըստ մեր զրուցակցի, հենց Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Սեյրան Օհանյանը խրախուսեցին, որ Վոլոդյա Ավետիսյանը բարձրաձայնի սոցիալական խնդիրների մասին, իսկ որոշ ժամանակ անց էլ՝ նրան ձերբակալեցին:
«Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթը ինձ հիշեցրեց մեր հարևան Քոսա Կորյունի պատմությունը, որի հայրը մի օր բողոքեց՝ ասելով՝ էս շան որդուն ամեն արհեստ սովորեցրեցի, վերջում դարձավ շուն պահող: Ցավոք, Սերժ Սարգսյանը նախագահի աթոռը զավթելուց հետո էլ մնաց շարքային խառնակիչ»,-իր դիտարկումները irates.am-ին ներկայացրեց Սուրեն Սարգսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ